ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանի բանկերը վերանայել են 96 838 ֆիզիկական անձանց և 3395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ

Հայաստանի բանկերը վերանայել են 96 838 ֆիզիկական անձանց և 3395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ
27.03.2020 | 15:40

Մարտի 20-ից մինչև օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 838 ֆիզիկական անձանց և 3 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով:
Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ դրամ», - նշել է վարչապետը:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ